Կայծակը հարվածել է ռուս ֆուտբոլիստին
Ռուսական «Զնամյա Տրուդա» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Անտոն Բասովը նկարագրել է, թե ինչպես է կայծակը մարզման ընթացքում հարվածել թիմի դարպասապահ Իվան Զաբորովսկուն: Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հարվածը շատ ուժեղ էր: Երբ ես վազեցի նրա մոտ, առաջին հերթին շրջեցի: Նրա կրծքավանդակը և ամբողջ վերնաշապիկը այրվել էր», — ասել է Բասովը: Ըստ նրա՝ մոտ երկու րոպե Զաբորովսկին չի շնչել։
Մարզիչը հավելել է, որ շտապօգնությունը ժամանել է շատ արագ, ինչի շնորհիվ էլ հնարավոր է եղել փրկել ֆուտբոլիստին: Հավելենք, որ կայծակը հարվածել է Զաբորովսկուն հուլիսի 5-ին: Ֆուտբոլիստին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Երկու օր անց է 16-ամյա խաղացողը ուշքի եկել: