1 օրում 10 ՃՏՊ. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:
Հուլիսի 7-ին, ժամը 15.35-ին, Երևանի Չարենցի փողոցում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա և «Հոնդա» մոտոցիկլ. 20-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 7-ին, ժամը 16.15-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և «ՄՏՌ 150» մոտոցիկլ. մոտոցիկլի 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 7-ին, ժամը 18.05-ին, Երևանի Երևանյան խճուղում իրար են բախվել «ԳԱԶ-21», «Մերսեդես» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 7-ին, ժամը 08.50-ին, Երևան-Աբովյան ճանապարհին իրար են բախվել «Ինֆինիտի», «Մերսեդես» և «Սուբարու» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «Սիտրոեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է վթարի ենթարկված «Սուբարու» մակնիշի ավտոմեքենային. «Սուբարուի» 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 7-ին, ժամը 18.20-ին, Երևանի Գայի պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 7-ին, ժամը 09.15-ին, Երևանի Զ. Սարկավագի փողոցում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա և մոտոցիկլ. 49-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 8-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 72-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին և կողաշրջվել. 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 7-ին, ժամը 22.10-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղում իրար են բախվել «Մերսեդես» և «ԳԱԶ-5312» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 7-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Մեղրի-Երևան Մ-2 ճանապարհի 51-րդ կմ-ին «Հոնդա Ֆիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՀՈՎՈ» բեռնատարի. «Հոնդա Ֆիտի» 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։