Մարզպետն այցելել է Գյումրու քննական կենտրոններ
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի կրթության ոլորտի պատասխանատուների հետ այսօր այցելել է մարզում ստեղծված քննական կենտրոններ՝ ծանոթանալու միասնական քննությունների ընթացքին, հայտնում են Շիրակի մարզպետարանից:
Տիգրան Պետրոսյանը հանդիպել է քննական գործընթացի կազմակերպիչներին, խոսել քննության ընթացքի ու կազմակերպչական աշխատանքների մասին՝ կարևորելով համավարակի պայմաններում հակահամաճարակային կանոնների խիստ պահպանումը:
Շիրակի մարզում ձևավորվել են երեք քննական կենտրոններ՝ Գյումրու թիվ 10, 11 և 21 դպրոցներում: Այսօր աշակերտները միասնական քննություն են հանձնել մաթեմատիկա առարկայից: Երեք քննական կենտրոններում մաթեմատիկայի դիմորդների թիվը 410 է եղել։
Հաջորդ քննական օրը հուլիսի 8-ն է, դիմորդները քննություն կհանձնեն հայոց լեզու (148 դիմորդ), կենսաբանություն (50 դիմորդ), ֆիզիկա (11 դիմորդ) առարկաներից։