Մահացել է Հաբիբ Նուրմագոմեդովի հայրը

Մահացել է Հաբիբ Նուրմագոմեդովի հայրը

57 տարեկանում մահացել է հայտնի մարզիկ Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը՝ Աբդուլմանապը, որը նաև նրա մարզիչն էր: Նուրմագոմեդով ավագի առողջական խնդիրների մասին առաջին անգամ հայտնեցին ապրիլի 25-ին:

Նշվում էր, որ նրան հոսպիտալացրել են Դաղստանում գրիպի կասկածանքով: Ավելի ուշ նրա մոտ հաստատվեց կորոնավիրուսային ինֆեկցիա: Ապրիլի 26-ին Աբդուլմանապը հասցրեց խոսել իր ինքնազգացողության մասին և հայտնեց, որ ամեն ինչ լավ է: Մայիսի սկզբին հայտնի դարձավ, որ վերջինիս ինքնազգացողությունը կրկին վատացել է: Ընտանիքին մոտ կանգնախ Ուբայդուլա Օսմանովը այդ ժամանակ հայտնեց, որ Խաբիբի հորը տեղափոխել են Մոսկվա: Նշվում էր նաև, որ մասնագետը մեկ շաբաթ եղել է կոմայի մեջ, բայց արդեն դուրս է եկել և նրա վիճակը կայուն է: Մայիսի 14-ին տեղեկություն հայտնվեց, որ նա ենթարկվել է սրտի վիրահատության: Միջամտությունից հետո նա ինսուլտ է տարել: Դրանից 4 օր անց՝ մայիսի 18-ին Խաբիբը դիմեց դաղստանցիներին և պատմեց, որ հայրը գտնվում է ծանր վիճակում, իսկ դրա հաջորդ օրը նրա հայրը կրկին ընկավ կոմայի մեջ: Հունիսի 22-ին մարզիկը հաստատել է, որ հայրը բուժվել է կորոնավիրուսից, բայց շարունակում է մնալ «ապարատների տակ»: «Վիրուսը թողեց իր հետևանքները. երիկամները, սիրտը»,- ասել է Խաբիբը:

wp-apeth