Մարել են բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 3.7 հա տարածք
ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 29-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
- Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 200 քմ, 200 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 4000 քմ, Դավիթաշեն վարչական շրջանում՝ 500 քմ, Մալաթիա — Սեբաստիա վարչական շրջանում՝ 1000 քմ,
- Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 400 քմ, Երասխ գյուղում՝ մոտ 2 հա, Այնթապ-Նոր Կյուրին ավտոճանապարհին՝ 3500 քմ,
- Արմավիրի մարզի Արևաշատ գյուղում՝ 300 քմ,
- Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ 3000 քմ, Քասախ գյուղում՝ 4000 քմ։
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: