Ամենօրյա նոր դեպքերի ռեկորդ. 24 ժամում 19906 նոր դեպք
Հնդկաստանում կորոնավիրուսային հիվանդության ամենօրյա դեպքերի ռեկորդ է գրանցվել: Երկրում մեկ օրում հաստատվել է վարակման 19 հազարից ավելի նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ երկրում անցած 24 ժամում վարակվել է 19906, մահացել է 410 մարդ:
Երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 528859-ից, մահացել է 16095, ապաքինվել է 309715 հիվանդ: Հնդկաստանի ամենատուժած նահանգը Մահարաշտրան է, որտեղ ընդհանուր հաշվով վարակվել է 159133 մարդ: Մայրաքաղաք Դելին այս ցուցանիշով երկրորդն է՝ 80188 վարակվածով: