«Լիվերպուլն»՝ անգլիայի չեմպիոն. Առաջինը Պրեմիեր լիգայում 30 տարի անց

«Լիվերպուլն»՝ անգլիայի չեմպիոն. Առաջինը Պրեմիեր լիգայում 30 տարի անց

«Լիվերպուլը» ժամանակից շուտ նվաճեց Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսն այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Սիթին» ընթացիկ առաջնության 31-րդ տուրի շրջանակներում Լոնդոնում 2:1 հաշվով պարտվեց «Չելսիին»: «Մերսիսայդցիները» հռչակվեցին Անգլիայի չեմպիոն 30 տարի անց: Կայացած 31 տուրից հետո Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը, որն ակտիվում ունի 86 միավոր, առաջ է մոտակա հետապնդող «Սիթիից» 23 միավորով: Առաջնության ավարտին մնացել է 7 տուր, հետևաբար «Քաղաքայինները» այլևս նույնիսկ տեսական հնարավորություն չունեն մրցակցին հասնելու համար:

Հատկանշական է, որ «Լիվերպուլը» վերջին անգամ Անգլիայի չեմպիոն դարձել է 1990 թվականին: Պատմության ընթացքում «Կարմիրները» նման հաջողության հասել են 19 անգամ՝ (1900/01, 1905/06, 1921/22, 1922/23, 1946/47, 1963/64, 1965/66, 1972/73, 1975/76, 1976/77, 1978/79, 1979/80, 1981/82, 1982/83, 1983/84, 1985/86, 1987/88, 1989/90, 2019/2020): Հավելենք, որ Պրեմիեր լիգայի պատմության մեջ՝ սկսած 1991 թվականից «Լիվերպուլն» առաջին անգամ է հասնում նման հաջողության:

wp-apeth