Բացահայտվել է հանցագործության 79 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 79 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք հասցնելու` 14-ական, խարդախության և սպանության սպառնալիքի՝ 7-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 4, ծեծի և պետական սահմանն ապօրինի հատելու՝ 2-ական, ավազակային հարձակման, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու, ծեծի և անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և կաշառակերության՝ 1-ական դեպք։
- Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
- Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 5, բնակարանային գողության, ճանապարհատրանսպորտային պատահարի և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: