Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը մեր երկրում
Մարտի 21-ի, ժամը 10:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 160 դեպք, որոնցից 1-ն` առողջացած:
Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`
- մնացեք տանը,
- սահմանափակե՚ք շփումները,
- հետևե՚ք անձնական հիգիենային,
- հաճախակի լվացե՚ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և
- տուն մտնելուց հետո,
- հնարավորության սահմաններում նվազեցրե՚ք հանրային տրանսպորտից օգտվելը,
- շփումների դեպքում պահպանե՚ք առնվազն 1 մետր հեռավորություն,
- գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե՚լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
- եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե՚ք 14 օր` կապ
- հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
- պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
- խուճապի մի՚ մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով