Ավստրալիայում գրանցվել է մահվան առաջին դեպքը մեկ ամսում
Ավստրալիայում կորոնավիրուսից մահվան առաջին դեպք է արձանագրվել վերջին մեկ ամսում: Երկրում համավարակի երկրոր ալիքի հետ կապված մտավախությունն ավելանում է: Դեպքի վերաբերյալ նշվում է, որ մահացածը 80 տարեկան տղամարդն եղել է Վիկտորիայի նահանգից, որը համարվում է վարակի բռնկման նոր օջախ և որտեղ անցած 24 ժամում գրանցվել է վարակման 20 նոր դեպք:
Ըստ worldometers-ի վերջին տվյալների՝ Ավստրալիայում ընդհանուր հաշվով կորոնավիրուսով վարակվել է 7,558 մարդ, մահացել է 104, բուժվել է 6,931 հիվանդ: