Դիսնեյի այգիները դեռ փակ կմնան, Հյուստոնը կարող է դառնալ ամենատուժած քաղաքն ԱՄՆ-ում

Դիսնեյի այգիները դեռ փակ կմնան, Հյուստոնը կարող է դառնալ ամենատուժած քաղաքն ԱՄՆ-ում

Ամերիկայի Միացյալ Նահագներում ու Բրազիլիայում կորոնավիրուսային հիվանդության դեպքերը շարունակում են աճել: Անցած մեկ օրում գրանցվել է մոտ 43 հազար և 36 հազար նոր դեպք համապատասխանաբար, իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով Լատինական Ամերիկան դեռ չի հասել իր պիկին: Հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին ուղեկցող գաղտնի ծառայության աշխատակիցներին մեկուսացրել են այն բանից հետո, երբ նրանցից երկուսի մոտ հայտնաբերել են կորոնավիրուս: Դիսնեյը կրկին հետաձգել է իր այգիների վերաբացումը Կալիֆորնիայում:

Ջոն Հոպկինսի ինստիտուտի տվյալների համաձայն՝ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից մահացել է 121979-ից ոչ պակաս մարդ, վարակվել է մոտ 2,4 միլիոն մարդ: Ֆլորիդան ու Տեխասում գրանցվել է վարակման հինգ հազարից ավելի նոր դեպք, ինչը օրական կտրվածքով ռեկորդային ցուցանիշը: Կալիֆորնիայից հայտնել են յոթ հազարից ավելի նոր դեպքի մասին՝ գերազանցելով մեկ օր առաջ գրանցած ռեկորդային ցուցանիշը: Տեխասում, եթե իրավիճակի փոփոխություն չլինի, ապա Հյուստոն քաղաքը կարող է դառնալ ամենատուժածն ԱՄՆ-ում: Վարակվածների թիվն ավելանում է նաև Դալլասում, Օստինում և Սան-Անտոնիոյում:

wp-apeth