Գրանցվել է 14 նոր դեպք և 1 մահ
Հունիսի 21-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք, եւս 11 հոգի առողջացել է, արձանագրվել է մահվան 1 նոր դեպք, հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից:
Մահվան դեպքի վերաբերյալ նշվում է, որ պացիենտը եղել է 72 տարեկան տղամարդ եւ ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։