Մորի Կոնեն խփեց 19-րդ գոլն առաջնությունում
Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության 24-րդ տուրում «Շիրակը» Գյումրիում 1:0 հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիային»: Հանդիպման միակ և հաղթական գոլը խփեց շիրակցիների հարձակվող Մորի Կոնեն: Վերջինս առաջնությունում խփած գոլերի թիվը հասցրեց 19-ի: Աֆրիկացի լեգեոները շարունակում է գլխավորել առաջնության լավագույն ռմբարկուների աղյուսակը: Հաշվետու տուրում խփած գոլով աչքի ընկավ նաև Վանաձորի «Լոռիի» հարձակվող Ջոնել Դեսիրեն: Վերջինս խփեց իր 11-րդ գոլն առաջնությունում:
Լավագույն ռմբարկուները
N
|
Ֆուտբոլիստ
|
Գոլեր | |
01
|
—
|
Մորի Կոնե (Շիրակ) | 19 |
02
|
—
|
Ջոնել Դեսիրե (Լոռի ՖԱ) | 11 |
03
|
—
|
Գուստավո Մարմենտինի Դոս Սանթոս (Ալաշկերտ) | 10 |
04
|
—
|
Դենիս Մահմուդով (Փյունիկ) | 9 |
05
|
—
|
Մաքսիմ Մայրովիչ (Նոա) | 9 |
06
|
—
|
Մաիլսոն Լիմա Դուարտե Լոպես (Արարատ-Արմենիա) | 8 |
07
|
—
|
Ալեքսանդար Գլիշիչ (Ալաշկերտ) | 7 |
08
|
—
|
Եվգենի Կոբզար (ՈՒրարտու) | 7 |
09
|
—
|
Ռամազան Իսաև (Արարատ) | 7 |
10
|
—
|
Արթուր Միրանյան (Փյունիկ) | 6 |