Գեղանիստում պտտահողմը մեծ վնասներ է հասցրել. մարդկային զոհեր չկան

Գեղանիստում պտտահողմը մեծ վնասներ է հասցրել. մարդկային զոհեր չկան

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ պտտահողմը այսօր առավոտյան Շիրակի մարզի Գեղանիստ համայնքի 50-ից ավելի բնակելի տների և օժանդակ շինությունների լուրջ վնասներ է հասցրել: Մարզպետը նշել է, որ մարդկային զոհեր չկան, տեղում են բոլոր ծառայությունները, համայնքում իրականացվում են մաքրման, հետևանքների վերացման, վնասված տանիքները ժամանակավոր ծածկելու և վնասների գնահատման աշխատանքներ։

wp-apeth