Երրորդ օրն անընդմեջ Հնդկաստանում մեկ օրում վարակվածների թվի ռեկորդ է գրանցվում

Երրորդ օրն անընդմեջ Հնդկաստանում մեկ օրում վարակվածների թվի ռեկորդ է գրանցվում

Երրորդ օրն անընդմեջ Հնդկաստանում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվում, հաղորդում է CNN-ը: Այսօրվա վերջին տվյալներով՝ երկրում մեկ օրում գրանցվել է վարակի 14516 նոր դեպք, մահացել է ևս 375 մարդ:

Ընդհանուր հաշվով Հնդկաստանում գրանցվել է վարակի 395048 դեպք, մահացել է 12948 մարդ: Այս մասին այսօր հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում վարակվածների թիվն ավելացել է ավելի քան 86 հազարով: Հնդկաստանի բժշկական հետազոտությունների խորհուրդի տվյալների համաձայն՝ երկրում ընդհանուր հաշվով արվել է 6 616 496, իսկ հունիսի 19-ին՝ 189 869 թեստավորում:

wp-apeth