Կազինոները կբացվեն, մարզադաշտերը կընդունեն մինչև 5000 մարդ
Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հայտարարել է, որ երկուշաբթի օրվանից երկրում կվերսկսեն իրենց գործունեությունը կազինոներն ու խաղային տները՝ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները թուլացնելուն ուղղված քայլերի շրջանակներում, հայտնում է CNN-ը:
«Առկա իրավիճակը թույլ է տալիս մեզ հանել որոշ սահմանափակումներ»,- ասվում է վերչապետի գրանսենյակի կողմից հրապարակված հայտարարությունում:
Թիմային մարզաձևերի հետ կապված թույլ կտան վերսկսել մարզումները, նույնը չի կարելի ասել կոնտակտային ձևերի մասին:
«Կոնտակտային մարզաձևերի հետ կապված հարցը կքննարկվի մինչև սեպտեմբեր»,- նշված է հայտարարությունում:
Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմը կգործի մինչև հուլիսի 11-ը: Այդ օրվանից մարզադաշտերը կարող են ընդունել մինչև հինգ հազար մարդ, ճիշտ է որոշում սահմանափակումներ կմնան ուժի մեջ: Այս սահմանափակումը կգործի մինչև սեպտեմբերի 1-ը, սակայն նշվում է նաև, որ հուլիսի կեսերին կփորձեն գնահատել երկրում ստեղծված իրավիճակն ու ելնելով դրանից չի բացառվում, որ սահմանափակումը կհանեն արդեն օգոստոսի կեսերին:
Գիշերային ակումբների սեփականատերերն ու միջազգային ծովային կրուիզներ կազմակերպողները դեռ ստիպված են սպասել մինչև սեպտեմբերի 1-ը: Միայն դրանից հետո պարզ կլինի կկարողանան վերսկսել իրենց աշխատանքը, թե՝ ոչ:
Ջոն Հոպկինսի ինստիտուտի տվյալների համաձայն՝ Ֆրանսիայում ընդհանուր հաշվով վարակվել է 196083 մարդ, մահացել է 29620 պացիենտ: