Ըստ Ջոն Հոպկինսի ինստիտուտի՝ ԱՄՆ-ում Covid 19-ից մահացել է մոտ 120 հազար մարդ

Ըստ Ջոն Հոպկինսի ինստիտուտի՝ ԱՄՆ-ում Covid 19-ից մահացել է մոտ 120 հազար մարդ

Ջոն Հոպկինի ինստիտուտի տվյալներին հղում անելով CNN-ը հայտնում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից մահացել է մոտ 120 հազար մարդ: Ըստ աղբյուրի՝ Նահանգներում ընհանուր հաշվով վարակվել է 2 220 961-ից ոչ քիչ մարդ: Ուրբաթ օրը Ջոն Հոպկինի ինստիտուտից հայտնել էր հաստատված 31905 նոր դեպքի և մահվան 691 նոր դեպքի մասին: Նշվում է, որ տվյալներն իրենց մեջ ներառում են երկրի բոլոր 50 նահանգներում, Կոլումբիա երկրամասում և ԱՄՆ-ի այլ տարածաշրջաններում գրանցված դեպքերը, ինչպես նաև դեպքերը, որոնք արձանագրվել են քաղաքացիների մոտ երկիր վերադառնալուց հետո:

Նկատենք, որ ըստ worldometers-ի տվյալների՝ հունիսի 20-ի ժամը 12:00-ից դրությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից մահացածների թիվն արդեն անցել է 120 հազարը՝ 121,407: Ըստ աղբյուրի՝ ընդհանուր հաշվով երկրում արդեն վարակվել է 2,297,360 մարդ, բուժվել է 956,077 պացիենտ:

wp-apeth