Գյումրիում ապօրինի կառուցապատումն ապամոնտաժվել է

Գյումրիում ապօրինի կառուցապատումն ապամոնտաժվել է

Գյումրու համայնքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քաղաքի Շահումյան 131 հասցեում իրականացնող ապօրինի կառուցապատումն այսօր ապամոնտաժվել է: Քաղաքացի Լ.Գաբոյանի կողմից օրեր առաջ տվյալ տարածքում, առանց թույլտվության մեկնարկել էին արտաքին աստիճանների կառուցապատման աշխատանքներ: Ապօրինի գործողությունների իրականացման մասին համայնքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի աշխատակիցները զգուշացրել էին ու նաև նշել, որ այն պետք է ապամոնտաժել:

Ըստ հաղորդագրության՝ համայնքի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի ժ/պ Աղասի Ղազարյանը բաժնի աշխատակիցների հետ միասին ապամոնտաժման պահանջով գնացել են տարածք: Տարածք էր ներկայացել նաև Լ.Գաբոյանը, որը պատճառաբանություններ է բերել այն չապամոնտաժելու համար, միաժամանակ փորձել խոչընդոտ հանդիսանալ ապամոնտաժման աշխատանքներին:

Ապամոնտաժման աշխատանքների ընթացքում հասարակական կարգի պահպանման համար տարածքում են եղել նաև ոստիկանները: Չնայած որ պարբերաբար իրականացվել են ապամոնտաժման աշխատանքների խոչընդոտման գործընթացներ, բայց, այնուամենայնիվ, մի քանի ժամ տևած բանակցությունների արդյունքում ապօրինի շինությունը ապամոնտաժվել է

Նշվում է նաև, որ նախկինում տվյալ տարածքում, տեղադրված է եղել տնակ, որը համայնքապետարանի հետ ունի հողի վարձակալության պայմանագիր: Տվյալ տնակը քաղաքացի Լ.Գաբոյանի կողմից տեղահանվել էր ու տեղադրվել այդ հատվածում: Տնակը նախկին տեղում տեղադրելու ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:

wp-apeth