Դրական արդյունք կա, սակայն իրավիճակը մնում է շատ լարված
Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները՝ չնայած մեծ բացարձակ թվերին վերջին 10 օրվա համաճարակաբանական միտումները ավելի դրական են, քան կանխատեսված էր:
- Աճի տեմպի նվազման նման միտումների պատճառը կարող է լինել միայն մեր վարքագիծը, հակահամաճարակային պարզ կանոնների պահպանումը: Իրավիճակը, սակայն մնում է շատ լարված և մենք բոլորս պետք է հավելյալ ու երկարատև ջանք գործադրենք այն բարելավելու համար,- գրել է նախարարը: