Մահվան դեպքերի նոր ռեկորդ Հնդկաստանում և Բրազիլիայում
Բրազիլիայում անցած 24 ժամում կորոնավիրուսից մահացածների թիվն ավելացել է 1282-ով: Հանրագումարով երկրում արդեն մահացել է 45 հազարից ավելի մարդ: Մահվան դեպքերի նոր ռեկորդ է գրանցվել Հնդկաստանում: Այստեղ մեկ օրում մահացել է 2000-ից ավելի մարդ: Մահացածների ընդհանուր թիվն անցել է 11 հազարը: