Պեկինում չեղարկվել է հազարից ավելի չվերթ

Պեկինում չեղարկվել է հազարից ավելի չվերթ

 Պեկինի երկու խոշոր օդանավակայանից առավոտվա դրությամբ չվերթ չեն իրականացրել 1255 ինքնաթիռ: Սա պայմանավորված է քաղաքում կորոնավիրուսի նոր բռնկումով: Քաղաքային իշխանությունները մի շարք կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկում իրավիճակը վերահսկելու համար: Քաղաքի մուտքերի ու ելքի մոտ խիստ վերահսկողություն է սահմանված: Մարդկանց թույլ է տրվում դուրս գալ քաղաքից միայն խիստ անհրաժեշտության դեպքում այն էլ վարակված չլինելու փաստաթուղթը ներկայացնելուց հետո: Քաղաքում կրկին փակել են դպրոցներն ու ուսումնական հաստատությունները:

Հիշեցնեք, որ Չինաստանում առհասարակ Պեկինում մասնավորապես կարողացել էին կանգնեցնել վարակի տարածումը, սակայն վերջին օրերին մայրաքաղաքում գրանցվել է վարակի 137 նոր դեպք, մահ դեռ չի արձանագրվել:

wp-apeth