201-ի մոտ դրական ախտորոշում կա. արձանագրվել է մահվան 14 դեպք
Հունիսի 17-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 63 հիվանդ է բուժվում, 52-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 224 բնակիչ, հայտնում են Շիրակի մարզպետարանից:
Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1123 քաղաքացի, նրանցից 201-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
32 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 14 դեպք։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 3229 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 16-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 1875 նմուշառման հետազոտություն։