Բուժվածների թվով Չիլին անցավ Թուրքիայից ու Իրանից
Համաձայն worldometers-ի տվյալների՝ հունիսի 17-ի ժամը 10:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն անցել է 8 միլիոն 265 հազարը (8,265,941), մահացել է 446,180, բուժվել՝ 4,323,082 պացիենտ:
Վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է: Այստեղ հաստատված դեպքերի թիվն անցել է 2 միլիոն 200 հազարը՝ 2,208,400 մարդ: Հետո գալիս են Բրազիլիան (928,834), Ռուսաստանը (545,458), Հնդկաստանը (354,161), Մեծ Բրիտանիան (298,136) և Իսպանիան (291,408):
Մահացածների թվով առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է (119,132), հետո գալիս են Բրազիլիան (45,456), Մեծ Բրիտանիան (41,969), Իտալիան (34,405), Ֆրանսիան (29,547), Իսպանիան (27,136), Մեքսիկան (18,310), Բելգիան (9,663), Իրանը (9,065), Գերմանիան (8,910) ու Կանադան (8,213):
Ապաքինվածների թվով ևս առաջատար Միացյալ Նահանգներն է (903,041), հետո գալիս են Բրազիլիան (477,364), Ռուսաստանը (294,306), Հնդկաստանը (187,552), Իտալիան (178,526), Գերմանիան (173,600), Չիլին (156,232), Թուրքիան (153,379) և Իրանը (152,675):