Ավիափոխադրումների 65 տոկոսը վերականգնվել է. Կարևորի մասին մեկ տողով
Ավիափոխադրումների 65 տոկոսը վերականգնվել են: Ընկերություններն ամբողջ աշխահում կատարում են օրական 118 հազար թռիչք:
- Ֆինլանդիայի կառավարությունը երկում հանել է արտակարգ դրության ռեժիմը, որը մտցրել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով:
- Մեծ Բրիտանիայում թույլատրել են դեքսամետազոնը կիրառել կորոնավիրուսով հիվանդներին բուժելիս: Տեղի առողջապահության նախարարությունը կարծում է, որ դեղամիջոցը զգալիորեն նվազեցնում է շնչառական ապարատին միացված ծանր հիվանդների մահանալու ռիսկը:
- Այսօրվանից Լիտվայում կհանեն կարանտինային ռեժիմը: Սահմանին կշարունակեն վերահսկողությունը մինչև հուլիսի 16-ը: Դեռ ուժի մեջ են մի շարք սահմանափակումներ, այդ թվում նաև արտասահմանցների մուտքն երկիր:
- Կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով Պեկինի բնակիչներին կոչ են արել չլքել քաղաքը: Ծայարհեղ անհրաժեշտության դեպքում քաղաքացին պետք է ցույց տա վարակված չլինելու մասին փաստաթուղթ: Պեկինում արտակարգ իրավիճակների արձագանքման մակարդակը երրորդից հասել է երկրորդ աստիճանի: