Հունիսի 18-ին կիրականացվի երեք շվերթ
Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ հունիսի 18-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): Նույն օրը կիրականացվեն Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 21:40), ինչպես նաև Երևան-Պետրոպավլ չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում Երևանից 12:00):