Դելիի առողջապահության դեպարտամանետի ղեկավարը հոսպիտալացվել է Covid 19 ախտանիշով

Դելիի առողջապահության դեպարտամանետի ղեկավարը հոսպիտալացվել է Covid 19 ախտանիշով

Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի առողջապահության դեպարտամանետի ղեկավար Սատենդար Ջեյնը  հոսպիտալացվել է Covid 19 ախտանիշով: Ինքը՝ Ջեյնը գրառում է կատարել թվիթերի իր էջում. «Բարձր ջերմաստիճանի և արյան մեջ թթվածնի մակարդակի հանկարծակի անկման պատճառով ինձ տեղափոխել են Ռաջիվ Գանդիի հիվանդանոց»:

Նշենք, որ անցած 24 ժամվա ընթացքում երկրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության ավելի քան 10,000 նոր դեպք: Համաձայն worldometers-ի վերջին տվյալների՝ երկրում ընդհանուր հաշվով գրանցվել է 344,407 դեպք, մահացել է 9,921, բուժվել՝ 180,460 մարդ:

wp-apeth