Պետք է կրել դիմակ միշտ ու ամենուր և այն հանել միայն սնվելիս

Պետք է կրել դիմակ միշտ ու ամենուր և այն հանել միայն սնվելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանի հետ անցկացրել է ճեպազրույց։

«Կուզենայի խոսել մի առանձնահատկության մասին, որը նկատում ենք հիվանդության տարածման առումով: Վերջին օրերին արած մեր վերլուծությունները ցույց տվեցին, որ շատ ենք ունենում մոտ հասցեներում վարակված դեպքեր. հարևան շենքերում, նույն փողոցի բնակարաններում, եթե դրանք առանձնատներ են: Հանգել ենք եզրակացության, որ վարչապետի նշած երևույթը համատարած է: Այո, կենտրոնական հատվածում, քաղաքի կենտրոնում, նույնիսկ մարզկենտրոնների կենտրոնական հատվածներում կարող ենք հանդիպել դիմակով մարդկանց, բայց նրանց քիչ կարելի է հանդիպել բակերում, հարևանների հետ զրուցելիս: Վերլուծաբանները առաջարկում են թիրախավորված այդ ուղղությամբ աշխատել: Պատահական չէ, որ երկու օր առաջ սկսեցի հրապարակել հասցեներ ոչ թե կոնկրետ տների, այլ փողոցների ու թաղամասերի, որ մարդիկ իմանան, որ իրենց փողոցում եղել է վարակման դեպք և կարողանան կանխարգելել տարածումն երկու բանով՝ դիմակ կրելով և սոց իալական հեռավարություն պահելով: Ինչ վերաբերում է տնային պայմաններում պատրաստված դիմակներին, ապա ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս, որ գոնե խոցելի խմբում գտնվողները հնարավորության դեպքում կրեն բժշկական դիմակներ: Լավ լուր էլ կա, դիմակների գները սրընթաց անկում են ապրում: Ներկրողները կարծում են՝ մոտակա մեկ ամսում գրեթե կհավասարվեն մինչ ճգնաժամային գներին: Սա ևս մեկ խոչընդոտի վերացում է փաստացի, որ մեր քաղաքացիները գիտակացաբար սկսեն այն կրել: Այո, ես էլ չեմ պատկերացնում, որ երեք կամ երկու միլիոն մարդու վարչական մեթոդով հնարավոր է պարտադրել դիմակ կրել: Խնդիրը նրանց կամքի արտահայտությունն է, որը պետք է նրանց ստիպի պաշտպանել իրենց իսկ առողջոթյունը: Վատ բան եմ ուզում արձանագրել: Ունենք մահացության միջին տարիքի աստիճանական անկում: Ինչը նշանակում է, որ ավելի երիտասարդ քաղաքացիները պետք է անհանգստացած լինեն դիմակի կրումով և առաջին հերթին իրենք իրենց համար և ոչ միայն մտածելով, որ կարող են տան անդամներին վարակել, կամ խոցելի խմբում գտնվող ծերերին: Հենց իրենք իրենց համար: Լինում են բազմաթիվ դեպքեր, որ մեր քաղաքացիները չեն իմանում իրենց խրոնիկական հիվանդությունների մասին: Մեր բազմաթիվ քաղաքացիներ չգիտեն, որ իրենք ունեն շաքարային դիաբետ,չ գիտեն որ ունեն բարձր զարկերակային գերճնշում:  Այս ամենը գրեթե բոլոր մահացածների մոտ եղել է՝ շաքարային դիաբետ և զարկերակային գերճնշում: Դրա պատճառով է, որ պետք է կրել դիմակներ միշտ ու ամենուր ու այն հանել միայն սնվելիս: Սա պետք է հասկանալ ուղղակի, սա ուղղակի կոչ է: Միայն սնվելիս պետք է հանել դիմակները»,- ասել է նախարարը:

wp-apeth