ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել Ծառուկյանին վերագրվող հանցագործությունների մասին
ԱԱԾ-ն երեկ արած հայտարարություններից հետո հրապարակել է տեսանյութ կապված ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում պետությանը տասնյակ միլիարդավոր դրամների հասնող վնասի պատճառման դեպքերի հետ:
Հիշեցնենք, որ երեկ մոտ ինը ժամ տևած հարցաքննությունից հետո ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը դուրս է եկել Ազգային անվտանգության ծառայության շենքից: Վերջինս լրագրողների հետ զրույցում նշել է, որ տեղի ունեցած բոլոր գործողություններն որակում է որպես քաղաքական: Ըստ նրա՝ գործողությունները, որոնք տեղի են ունենում նրա արած հայտնի հայտարարությունից հետո, քաղաքական են:
- Ես սեփականատեր եմ, ոչ մի կառավարման հետ գործ չունեմ,- ասել էր Գագիկ Ծառուկյանը: