Մեքենան բախվել է ճանապարհի բետոնե հենապատին

Մեքենան բախվել է ճանապարհի բետոնե հենապատին

ԱԻՆ-ից հայտնում են. որ հունիսի 15-ին, ժամը 06:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Մհեր Մ., ծնված 1996 թ․) բախվել է ճանապարհի բետոնե հենապատին․ վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

wp-apeth