Յուրաքանչյուրին` մոտ 112 եվրո. Չիլիում փորձում են թեթևացնել առավել խոցելի խավերի հոգսերը

Յուրաքանչյուրին` մոտ 112 եվրո. Չիլիում փորձում են թեթևացնել առավել խոցելի խավերի հոգսերը

Երեք շաբաթ տևած բանակցություններից հետո Չիլիի կառավարությունն ու ընդիմությունը համաձայնության են եկել բնակչության առավել խոցելի խավերին, որոնք լուրջ խնդիրների առաջ են կանգնել կորոնավիրուսից ու դրանից բխող հետևանքներից, աջակցություն ցույց տալու հարցում:

Պետությունը մշակել է ծրագիր համաձայն որի մեկ մարդուն կհասնի 100 հազար պեսո (մոտ 112 դոլար): Այսինքն չորս անդամից կազմված ընտանիքը կարող է ստանալ 400 հազար պեսո:

Նշենք, որ worldometers-ի վերջին տվյալների համաձայն՝ Չիլիում ընդհանուր հաշվով վարակվել է 174,293, մահացել 3,323 մարդ, բուժվել է 143,704 պացիենտ:

Հիշեցնենք, որ Չիլիի առողջապահության նախարար Հայմե Մանալիչին հեռացրել են զբաղեցրած պաշտոնից ծագած սկանդալի ու երկրում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի թվի կտրուկ աճից հետո:

wp-apeth