Փորձարկումներն արագ են ընթանում, բայց ժամկետների մասին ոչինչ դեռ հայտնի չէ

Փորձարկումներն արագ են ընթանում, բայց ժամկետների մասին ոչինչ դեռ հայտնի չէ

«AstraZeneca» դեղագործական կոնցերնը խոսատցել է ապահովել Եվրոպային կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 400 միլիոն դեղաչափ, որը փորձում են պատրաստել Օքսֆորդի համալսարանում, այս մասին հայտնել են ընկերության պաշտոնական կայքում: Համապատասխան համաձայնագրի շուրջ հաջողվել է պայմանավորվել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի ու Իտալիայի հետ: Պատվաստանյութերի մատակարարումը պետք է սկսվի մինչև 2020 թվականի ավարտը:

Ավելի վաղ «AstraZeneca» ընկերությունը պայմանավորվել էր Մեծ Բրիտանիայի ու Միացյալ Նահանգների հետ նշված երկիերնր պատվաստանյութի 700 միլիոն դեղաչափ մատակարարելու հարցի շուրջ, ինչպես նաև պայմանավորվածություն էր ձեռք բերվել Հնդկաստանում պատվաստանյութեր արտադրող խոշորագույն Սուրամի ինստիտուտի հետ: Համաձայն պայմանագրի՝ ընկերությունը պատվաստանյութի ևս 1 միլիարդ դեղաչափ կմատակարարի ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրներ:

Հիշեցնենք, որ դեռ մայիսին Օքսֆորդի համալսարանից հայտնեցին, որ արդեն սկսում փորձարկումների II/III փուլերը Մեծ Բրիտանիայում 10 հազար կամավորների վրա:

Առայժմ աշխարհում գոյություն չունի հաստատված որևէ պատվաստանյութ COVID-19-ի դեմ: NYT-ի տվյալներով՝ աշխարհում կարելի է հաշվել 135-ից ոչ պակաս պատվաստանյութ, որոնք գտնվում են փորձարկումների տարբեր փուլերում:  «AstraZeneca»-ն ու Օքսֆորդի համալսարանն այս առումով կարողացել են ավելի առաջ գնալ իրենց դեղամիջոցի պատրաստման գործում:

Որպեսզի պատվաստանյութը լինի երկրների տրամադրության տակ նրա գրանցումից հետո կարճ ժամանակահատվածում, անհրաժեշտ է արդեն հիմա համաձայնագրեր ստորագրել այն արտադրելու համար: Այս մասին ասված է Գերմանիայի առողջապահության նախարարության տարածած հայտարարությունում:

Իր հերթին Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան համաձայնագիրը ստորագրելուց հետո այն անվանել է կարևոր քայլ դեպի առաջ. «Միայն պատվաստանյութի օգնությամբ մենք, վերջապես, կհաղթենք COVID-19-ին»:

Սպերանցայի օգնականներից, փոխնախարար Պիերպաոլո Սիլերին նույնպես խոսել է համաձայանգրի մասին ու նկատել, որ դեռ հայտնի չէ, թե երբ պատվաստանյութը կլինի երկրների տրամադրության տակ:

  • Ամիսներ առաջ խոսվում էր, որ դա կարող է տևել մի տարուց մինչև մեկ ու կես տարի: Փորձարկումներն արագ են ընթանում, սակայն ժամկետների առումով դեռ հստակություն չկա,- ասել է Սիլերին:
wp-apeth