Սան-Պաուլոյի քաղաքապետը վարակվել է. Ղազախստանի փոխվարչապետն անցել է աշխատանքի տնային ռեժիմի

Սան-Պաուլոյի քաղաքապետը վարակվել է. Ղազախստանի փոխվարչապետն անցել է աշխատանքի տնային ռեժիմի

Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը Ժամբիլի շրջանի այցից հետո, որտեղ նրան ուղեկցել է նաև երկրի առողջապահության նախարար Ելրան Բիրտանովը՝ վարակված կորոնավիրուսով, առաջիկա օրերին աշխատանքը կշարունակի տնային պայմաններում: Այս մասին այսօր հայտնել է վարչապետի խոսնակ Զարինա Նուրլանովան:

Ավելի վաղ Ղազախստանի առողջապահության նախարար Երլան Բիրտանովը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ վարակվել է կորոնավիրուսով: Վերջինս հավելել է, որ բուժվելու է հիվանդանցում, քանի որ նրա մոտ հիվանդությունը չի անցնում առանց ախտանիշների:

Նշենք, որ Ղազախստանում, համաձայն վերջին տվյալների, կորոնավիրուսով վարակվել է 14,496 մարդ, 9,188 պացիենտ արդեն բուժվել է, մահացել է 77 մարդ:

Հայտնի է դարձել նաև, որ երեկ կորոնավիրուսով է վարակվել նաև Բրազիլիայի Սան-Պաուլոյի քաղաքապետ Բրունո Կովասը: Հիշեցնենք, որ Սան-Պաուլոն համարվում է Բրազիլիայում կորոնավիրուսային հիվանդության էպիկենտրոնը: Վերջին տվյալներով այստեղ վարակվածների թիվը հասնում է 170 հազարին, մահացել է 10 հազարից ավելի մարդ: Ընդհանրապես Բրազիլիայում, համաձայն worldometers-ի վերջին տվյալների, կորոնավիրուսով վարակվել է 852,785 մարդ՝ այս ցուցանիշով աշխարհում զիջելով միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներին: Բրազիլիայում արդեն բուժվել է 437,512, մահացել՝ 42,837 պացիենտ:

wp-apeth