1 օրում 44 մահ, բուժվել է 1505 քաղաքացի

1 օրում 44 մահ, բուժվել է 1505 քաղաքացի

Անցած 24 ժամում (14 հունիսի 20:00-ի դրությամբ) Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվն ավելացել է 44-ով: Նախորդ օրը գրանցվել էր 55 ահ: Վերջին օրվա մահվան 44 դեպքից 21-ը գրանցվել է Լոմբարդիայում, իսկ դրանից մեկ օրը այստեղ գրանցվել էր մահվան 23 դեպք:  Իտալիայում կորոնավիրուսային հիվանդության զոհ են դարձել 34345 մարդ:

Իտալիայում վերջին տվյալների համաձայն փաստացի բուժում է ստանում 26274 մարդ՝ 211-ով քիչ, քան նախորդ օրը, երբ թիվը կրճատվել էր 1512-ով:  Տնային պայմաններում բուժվում են 22 471 պացիենտ: Վերջին մեկ օրում ապաքինվել է 1505 մարդ, ընդհանուր հաշվով արդեն բուժվել է 176 370 մարդ:

Նշենք, որ անցած մեկ օրում կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել Իտալիայի 11 շրջանում, իսկ 8 շրջանում չի հատաստվել վարակման նոր դեպք:

wp-apeth