Գրանցվել է մահացածների ամենացածր ցուցանիշը՝ սկսած մարտի 22-ից

Գրանցվել է մահացածների ամենացածր ցուցանիշը՝ սկսած մարտի 22-ից

Անցած 24 ժամում (հունիսի 14 ժամը 20:00-ի դրությամբ) Մեծ Բրիտանիայում գրանցվել է մահվան 36 դեպք կորոնավիրուսից: Ընդհանուր հաշվով այստեղ մահացել է 41698 պացիենտ: Սա ամենացածր ցուցանիշն է սկսած մարտի 22-ից, երբ կրկին գրանցվել էր 36 մահ: Մյուս կողմից BBC-ն հայտնում է, որ հանգստյան օրերին հրապարակվող տվյալները ոչ միշտ են ամբողջական: Հավելենք, որ անցած 24 ժամում Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսային հիվանդության 1514 նոր դեպք է հաստատվել: Ընդհանուր հաշվով դրական աշխտորոշում են մինչ այս պահը ունեցել 295 889 մարդ:

wp-apeth