Իսպանիան կբացի սահմանները հունիսի 21-ից. Կհանվի նաև կարանտինային ռեժիմը
Իսպանիան կբացի սահմանները Եվրոմիության երկրների հետ հունիսի 21-ից բացառությամբ Պորտուգալիայի: Պորտուգալիայի հետ սահմանը կբացեն հուլիսի 1-ից: Հատկանշական է, որ սահմանները բացելուն զուգահեռ կհանվի նաև կարանտինային պարտադիր ռեժիմը, որը սահմանված էր նրանց համար, որոնք ժամանում են Իսպանիա: