Ծառն ընկել է «Opel»-ի վրա, «Audi Q7»-ն էլ բախվել է ծառին
ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 14-ին, ժամը 00։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն ընկել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Արման Ո․, ծնված 1979 թ․) վրա, այնուհետև ծառին է բախվել հանդիպակաց երթևեկելի գոտում ընթացող «Audi Q7» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նորայրիս Շ․, ծնված 1985 թ․):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Անահիտ Ո․-ն (ծնված 2010 թ․) և Կարո Ո․-ն (ծնված 2015 թ․) տեղափոխվել են Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկներն Անահիտ Ո․-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Կարո Ո․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։
Փրկարարները հոսանքազրկել են «Audi Q7» մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաև ճանապարհի երթևեկելի գոտուց մասնատել և հեռացրել հաստաբուն ծառը:
- ՃՏՊ մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մոտակայքում․ կան տուժածներ
ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 14-ին, ժամը 00։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Համայակ Ն․, ծնված 1994 թ․) և «Opel Astra G» (վարորդ՝ Ռաֆիկ Հ․, ծնված 1986 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։
Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Արման Մ․-ին (ծնված 1992 թ․) և Արմեն Ա․-ին (ծնված 2004 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ներ։
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։