«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկը կվերածվի Covid կենտրոնի

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկը կվերածվի Covid կենտրոնի

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid կենտրոն դարձնելու նպատակով։

Պլանավորվում է մոտ 140 մահճակալային ֆոնդ, որից 40-ը վերակենդանացման բաժանմունքում։ Կենտրոնում բուժական աշխատանքներն իրականացնելու են համալսարանական բուժաշխատողները։

Նախնական քննարկված ժամանակացույցի համաձայն աշխատանքները կավարտվեն 1,5-2 ամսվա ընթացքում։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

wp-apeth