Ռուսաստանի Պրեմիեր լիգան դադար կվերցնի առնվազն մինչև ապրիլի 10-ը

Ռուսաստանի Պրեմիեր լիգան դադար կվերցնի առնվազն մինչև ապրիլի 10-ը

Այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ակումբների ներկայացուցիչները որոշել դադարեցնել մրցելույթները առնվազն մինչև ապրիլի 10-ը կորոնավիրուսի պատճառով: Այս մասին հայտնի է դարձել championat պարբերականին:

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում կայացել է 22 տուր: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Զենիթը», երկրորդ ու երրորդ տեղերը կիսում են «Լոկոմոտիվն» ու «Կրասնոդարը», հնգյակում ենք «Ռոստովն»ու ԲԿՄԱ-ն:

Աղյուսակի ստորին հատվածում են «Ախմատն» ու «Կռիլյա Սովետովը», իսկ անցումային խաղերի գոտիում են «Ռուբինն» ու «Օրենբուրգը»:

Վերջին տվյալներով աշխարհում կորոնավիրուսից մահացել է արդեն 7000-ից ավելի մարդ:

wp-apeth