Կորած քաղաքացին գտնվել է

Կորած քաղաքացին գտնվել է

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 13-ին, ժամը 07։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դարակերտ գյուղի Հայդուկների փողոցի տներից մեկի բնակիչ Վալերիկ Ա․-ն (ծնված 1955 թ.) հայտնաբերվել է Դարակերտ համայնքի հողատարածքներից մեկում։

***

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին, ժամը 22։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դարակերտ գյուղի Հայդուկների փողոցի տներից մեկի բնակիչ Վալերիկ Ա․-ն (ծնված 1955 թ.) Նորաբաց և Դարակերտ գյուղերի դաշտամիջյան հատվածում կորել է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնք մթության պատճառով դադարեցվել են՝ անարդյունք։

wp-apeth