Կորոնավիրուս սպանողը. Ինչպես Հնդկաստանի Կերալա նահանգի առողջապահության նախարարը փրկեց նահանգը COVID-19-ից

Կորոնավիրուս սպանողը. Ինչպես Հնդկաստանի Կերալա նահանգի առողջապահության նախարարը փրկեց նահանգը COVID-19-ից

Հնդկական 35 միլիոնանոց Կերալա նահանգում, մայիսի 14-ի դրությամբ կորոնավիրուսից մահացել էր ընդամենը չորս մարդ: Ենթադրվում է, որ դա Կ.Կ. Շայլայայի շնորհիվ է: Թե ինչպես նախկին ուսուցիչը կարողացավ նման հաջողության հասնել,  ներկայացրել է 22century-ն:

Ամեն ինչ սկսվեց այսպես

Հունվարի 20-ին Շայլայան զանգում է իր օգնականներից մեկին, որը բժշկական կրթություն ուներ. նա ինտերնետում կարդացել էր Չինաստանում տարածվող նոր վտանգավոր վիրուսի մասին:

  • Արդյո՞ք նա կգա մեզ մոտ,- հարցրել է նա:
  • Իհարկե, տիկին,- պատասխանել է օգնականը:

Պատասխանը լսելուց հետո Հնդկաստանի Կերալայի առողջապահության նախարարը սկսել է պատրաստվել: Մի քանի ամիս անց Կերալայում COVID-19 վարակի հինգ հարյուրից դեպք էր արդեն գրանցվել, մահվան մի քանի դեպքեր (մայիսի 26-ի դրությամբ 7 մահ), և, ըստ Շայլայայի, վիրուսի ներհամայնքային փոխանցման ոչ մի դեպք չի գրացվել (հունիսի 13-ի դրությամբ՝ Կերալա նահանգում վարակվածների ընդհանուր թիվը 2322-է, բուժվել է 1000, մահացել է 19 պացիենտ):

Պետությունն ունի 35,000,000 բնակչություն և մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն  կազմում 2,200 ֆունտ (շուրջ 2,700 դոլար): Համեմատության համար. Մեծ Բրիտանիայում, որտեղ բնակչությունը կրկնակի անգամ շատ է, իսկ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 33,100 ֆունտ է, գրանցվել է ավելի քան 40,000 մահ: Եվ Միացյալ Նահանգներում, որտեղ բնակչությունը տասն անգամ շատ է և մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 51000 ֆունտ է, գրանցված է ավելի քան 110 հազար մահ: Վերջին երկու երկրում վարակի ինտենսիվ ներքին տարածում կա:):

Ուսուցիչ Շայլայան, հենց այսպես էին անվանում սիրված 63-ամյա նախարարին, ստացավ մի շարք նոր մականուններ՝ «Կորոնավիրուսի մարդասպան» և «Ռոքսթար-նախարար»: Մականուններն երբեմն տարօրինակ տեսք են ստանում` զուգակցելով նախկին ծանրաշարժ կերպարին, ակնոցներով, ավագ դպրոցի ճշգրիտ գիտությունների ուսուցչին, բայց դրանք արտացոլում են այն հարգանքը, որը նա վաստակեց՝ ցույց տալով, որ հնարավոր է արդյունավետորեն կանխել հիվանդության տարածումը ոչ միայն ժողովրդավարության, այլև աղքատ ժողովրդավարության մեջ:

Ինչպե՞ս հասնել դրան

Շայլայան Չինաստանում նոր վիրուսի մասին կարդալուց երեք օր անց կազմակերպել է իր արագ արձագանքման թիմի առաջին հանդիպումը: Նա այդ մասին հոգ տարավ ավելի վաղ, քան իր տարածաշրջանում գրանցվեց COVID-19-ի առաջին դեպքը: Հունվարի 24-ին, հանդիպման հաջորդ օրը, թիմը կազմակերպեց դիսպետչերական ծառայություն և Կերալայի 14 շրջանում բուժաշխատողներին հանձնարարվեց նույնը անել տեղային մակարդակում: Հունվարի 27-ին առաջին հիվանդն Ուհանից ժամանեց ինքնաթիռով, բայց անձնակազմն արդեն իսկ ընդունել էր ԱՀԿ-ի արձանագրությունը, որը բաղկացած է չորս կանոններից՝ ստուգում, հետևում, մեկուսացում և աջակցություն:

Չինաստանից ժամանած ուղևորների ստուգման ընթացքում չափվել է նրանց ջերմությունը: Երեք մարդ կասկածելիորեն մեկուսացվել են մոտակա հիվանդանոցում: Մնացած ուղևորներին խնդրել են մեկուսանալ տանը, բացի այդ նրանց տրվել են COVID-19-ի մասին տեղեկատվական թերթիկներ, որոնք նախապես տպագրվել են մալայալամի տեղական լեզվով: Թեստավորման արդյունքում հոսպիտալացվածների մոտ հաստատել են կորոնավիրուսային հիվանդությունը, սակայն հիվանդության տարածումը դեռևս սահմանափակ էր:

  • Դա առաջին հաղթանակն էր, — ասում է Շայլայան: — Բայց վիրուսը դուրս էր եկել Չինաստանից՝ հասնելով գրեթե ամենուր:

Փետրվարի վերջին, մալայանական ընտանիքներից մեկի անդամները, հանդիպելով հիվանդության հետևանքները կառավարող թիմի հետ, խուսափողական պատասխաններ են տվել Վենետիկ ուղևորության վերաբերյալ և, հետևաբար, գնացել են տուն՝ առանց այդ ժամանակ կիրառվող ստանդարտ հսկողության ընթացակարգն անցնելու: Երբ բժշիկները գնացլ են COVID-19-ով հիվանդի մոտ, պարզել են, որ նա վարակված է հենց այդ ընտանիքից, այդ ընտանիքի անդամների հետ շփումների թիվը հասել է հարյուրների: Գովազդի և սոցիալական ցանցերի օգնությամբ բոլորը կարողացան գտնել և մեկուսացնել նրանց: Վեց կոնտակտային անձանց մոտ հայտնաբերվել է COVID-19:

Պահվում էր նաև հիվանդների ևս մեկ կլաստեր: Այդ ժամանակ շատ աշխատանքային միգրանտներ Պարսից ծոցի երկրներից տուն էին վերադառնում Կերալա, իսկ նրանցից ոմանք պաթոգենի կրողներ էին: Մարտի 23-ից ի վեր չեղյալ են հայտարարվել Կերալայի չորս օդանավակայանների բոլոր մուտքային միջազգային չվերթները: Երկու օր անց Հնդկաստանը հայտարարեց համապետական կարանտին:

Կերալայում համաճարակի գագաթնակետին 170,000 մարդ է կարանտինացվել, որի խստագույն պահպանությունը վերահսկվում էր բժիշկների կողմից: Նրանց համար, որոնք տանը լոգասենյակ չունեին, սեփական ձեռքերով մեկուսարաններ են կառուցվել կառավարության հաշվին: Շուտով մեկուսացվածների թիվը կրճատվեց՝ հասնելով 21 000-ի:

  • Օրը երեք անգամ վեց շաբաթվա ընթացքում մենք կերակրում և կացարանով էինք ապահովում 150.000 աշխատանքային մինգրանտերի,- նշել է Շելայան և հավելել, նրանց հետո տուն են ուղարկել չարտերային գնացքներով:

Ինչ-որ իմաստով, Շայլայան Հնդկաստանում հայտնի անձնավորություն էր նախքան COVID-19-ը: Անցյալ տարի լույս տեսած «Վիրուս» ֆիլմը պատմում է նրա պայքարի մասին 2018 թվականին ավելի մահացու «Նիպահ» վիրուսի դեմ: (Շայլայան կարծում է, որ ֆիլմում նրա կերպարը չափազանց անհանգստացած է: Իրականում, ասում է նա, նա չէր կարող իրեն թույլ տալ ցույց տալ իր վախը): Նրան շատ էին գովում նրա կանխարգելիչ գործողությունների և համաճարակի կենտրոնում գտնվող գյուղ այցելելու համար:

Գյուղացիները վախենում էին և պատրաստ էին լքել իրենց տները, քանի որ նրանք չէին հասկանում, թե ինչպես է տարածվում հիվանդությունը:

  • Ես այնտեղ գնացի իմ բժիշկների հետ: Մենք պանչայատի (գյուղապետարան) գրասենյակում կազմակերպեցինք հանդիպում, և ես բացատրեցի, որ գյուղը լքելու պատճառ չկա, քանի որ վիրուսը տարածվում է միայն ուղիղ շփման միջոցով , — բացատրել է նա: — Եթե կանգնեք հազացող մարդու մոտ առնվազն մեկ մետր հեռավորության վրա, ապա չեք վարակվի: Երբ մենք դա բացատրեցինք, նրանք հանգստացան և մնացին գյուղում :

Շայլայան ասում է, որ Նիպահը պատրաստել է նրան COVID-19-ի համար, քանի որ այն ուսուցանում է, որ բարձր վարակիչ վիրուսային հիվանդություններին, որոնց համար բուժում կամ պատվաստանյութեր չկան, պետք է լուրջ վերաբերվել: Ինչ-որ կերպ նա ողջ կյանքի ընթացքում պատրաստվում էր այս երկու համաճարակներին:

Հնդկաստանի կոմունիստական կուսակցությունը (մարքսիստական), որի անդամ է Շայլայան, նշանակալի կշիռ է ունեցել Կերալայի բոլոր կառավարություններում 1957 թվականից ի վեր (իսկ Շայլայան ծնվել է 1956-ին): Կուսակցությունը Հնդկաստանի Կոմունիստական կուսակցության մաս է կազմել մինչև 1964 թվականը, ապա բաժանվել է: Ծնվել է ակտիվիստների և ազատամարտիկների ընտանիքում (նրա տատը քարոզարշավ էր կազմակերպել ընդդեմ ամենացածր խավի ուղված միջոցառումների), Շայլայան զրոյից հետևում էր այսպես կոչված Կերալա մոդելի մարմնավորմանը:

Այս մոդելի հիմքը հողային բարեփոխումն էր (որի կենտրոնում առկա է օրենսդրական սահմանափակում այն հողատարածքների քանակի վրա, որը կարող էր ունենալ մեկ ընտանիքը, և հողատերերի մասնաբաժնի ավելացում` վարձակալ-ֆերմերների կատեգորիայի ստեղծման պատճառով), ապակենտրոնացված առողջապահական համակարգը և ներդրումները հանրային կրթության ոլորտում: Այժմ յուրաքանչյուր գյուղ ունի առաջին բուժօգնության բաժանմունք, յուրաքանչյուր վարչական մակարդակում կա հիվանդանոց, կա նաև 10 բժշկական համալսարան:

Մահարաշտրա նահանգի Պունեյ քաղաքի պետական առողջապահության ոլորտի մասնագետ, պատգամավոր Քարիափփան, ասում է, որ այս ամենը կա նաև մնացած նահանգներում: Բայց ցանկացած այլ տարածաշրջանում նրանք այդքան շատ ներդրումներ չեն կատարում առողջության առաջնային պահպանման համակարգում: Կերալանունի կյանքի միջին ամենաերկար տևողությունը և մանկական ամենացածր մահացության մակարդակը Հնդկաստանի բոլոր նահանգներում: Այն նաև ունի գրագիտության ամենաբարձր մակարդակը:

  • Շնորհիվ կրթության բարձր հասանելիության, հստակ հասկանում ենք առողջության կարևորությունը մարդկանց ընդհանուր բարեկեցության համար, — ասել է Քարիափփան:

Շայլայան իր տատիկից լսել է ագրարային շարժման և ազատության համար պայքարի մասին:

  • Նա շատ լավ էր պատմում պատմությունները: Չնայած, որ կարանտինում գործող արտակարգ միջոցառումները ազգային կառավարության պարտականությունն են, յուրաքանչյուր նահանգ ունի իր առողջապահական քաղաքականությունը: Եթե Կերալայի մոդելը չիրականացվի՝ անհնար կլինի արդյունավետորեն արձագանքել կորոնավիրուսի սպառնալիքին,- նշում է Շայլայան:

Սա նկատի ունենալով` հարկ է նշել, որ պետական առաջնային բուժօգնության կենտրոնները հնացել են: Երբ Շայլայայի կուսակցությունը 2016-ին ստանձնել է իշխանությունը, սկսվել է արդիականացման ծրագիր: Համաճարակից առաջ ներկայացրած նորամուծությունների թվում էին կլինիկաների կառուցումը և շնչառական հիվանդությունների դեպքերի գրանցումը, որը Հնդկաստանում մեծ խնդիր է:

  • Սա նշանակում էր, որ մենք կարող ենք հայտնաբերել COVID-19- ը և հետևել դրա ներքին տարածմանը: Դա մեզ շատ օգնեց, — ասել է Շայլայան: -Երբ սկսվեց համաճարակը, յուրաքանչյուր շրջանի հանձնարարվեց երկու հիվանդանոց հատկացնել կորոնավիրուսով հիվանդների համար, յուրաքանչյուր բժշկական համալսարան պատրաստեց 500 մահճակալ: Այս բաժիններում ստեղծվել են առանձին մուտքեր և ելքեր: Ախտորոշման համար բավարար թեստեր չեն եղել, հատկապես այն բանից հետո, երբ հիվանդությունը հասել է արևմտյան հարուստ երկրներին, ուստի դրանք տրվել են հիմնականում ախտանիշներով հիվանդներին և նրանց, ում հետ կապ են ունեցել: Մենք թեստավորել ենք նաև անախտանիշ հիվանդների և խոցելի խմբերի ներկայացուցիչների պատահականության սկզբունքով, որոնց թվում էին բժշկական աշխատողներ, ոստիկանության սպաներ և կամավորների,-ասել է նա:

Շայլայան ասում է, որ Կերալայում թեստի արդյունքների կարելի է հասնել 48 ժամվա ընթացքում:

  • Պարսից ծոցի երկրները, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան, տեխնոլոգիական առաջադեմ երկրները, սպասում են յոթ օր, — ասել է նա ու զարմացած հարցրել: — Ինչպե՞ս կարող է դա լինել:

Նա չի ցանկանում դատել, բայց այդ երկրներում բարձր մահացությունը հանելուկ է նրա համար:

  • Կարծում եմ՝ թեստավորումը շատ կարևոր է, ինչպես մեկուսացումը և բժշկական հսկողությունը, և այդ երկրներում մարդիկ այդ ամենը չեն ստանում,- նշել է նա ու նկատել, որ այս ամենի մասին գիտե նշված երկրներում բնակվող մալայզիացիների խոսքերից, որոնք նրան բողոքներով են դիմել:

Կարանտինի սկիզում փակվել են կրոնական շենքերը: Այս որոշումը բողոքներ առաջացրեց հնդկական որոշ նահանգներում: Այնուամենայնիվ, անկարգություններից հնարավոր եղավ խուսաել Կերալայում, և հատկապես Պանարայի Վիջայանի գլխավորությամբ տեղի կրոնական առաջնորդների հետ խորհրդակցությունների արդյունքում: Ըստ Շայլայայի՝ մեկ այլ գործոն է Կերալայում գրագիտության բարձր մակարդակը:

  • Մարդիկ հասկանում են, թե ինչու պետք է տանը մնան: Այդ ամենը կարող է բացատրվել նրանց, և նրանք կհասկանան,- վստահեցրել է նա:

Շայլայան վախենում է, որ կարանտինի ավարտից հետո Պարսից Ծոցի երկրներից մալայզացիների մեծ հոսքը համաճարակից լուրջ տուժած երկրներից հեղեղելու է Կերալան:

  • Դա կլինի մեծ մարտահրավեր, բայց մենք պատրաստվում ենք դրան, — ասել է նա:- Կան A, B և C պլաններ: C- ն նախատեսում է ամենավատ սցենարը, և այդ սցենարով 165,000 մահճակալ ունենալու համար անհրաժեշտ կլինի վերազինել հյուրանոցները, հանրակացարանները: Եթե պահանջվում է ավելի քան 5000 ռեսպիրատոր, դժվարություններ են առաջանալու, չնայած մենք արդեն ավելին ենք պատվիրել: Բայց միակ իսկապես սահմանափակ ռեսուրսը մարդիկ են, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է շփման հետագիծը վերահսկելուն: Մենք մարզում ենք դպրոցների ուսուցիչներին: Եթե համաճարակը զարգանա ալիքներով, ապա երկրորդ ալիքի ավարտից անմիջապես հետո այդ ուսուցիչները կվերադառնան դպրոց:

Շայլայան նաև նախատեսում է մի օր վերադառնալ դպրոց, քանի որ նրա նախարարական ժամկետն ավարտվում է հաջորդ տարի, երբ տեղի կունենան ընտրությունները: Նրա կարծիքով, COVID-19- ը շուտով չի ավարտվի: Հարցին`ի՞նչ գաղտնիք կփոխանցի Շայլայան իր իրավահաջորդին, նա ծիծաղում է, ասելով որ գաղտնիք չկա. «Ճիշտ պլանավորում»:

wp-apeth