Չկա երաշխիք, որ վակցինան կհայտնաբերվի. պետք է սովորել ապրել կորոնավիրուսի հետ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների գծով ղեկավար Մայք Ռայանը բրիֆինգի ժամանակ հայտարարել է, որ պետք է սովորել ապրել կորոնավիրուսի հետ:
- Մենք պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ: Հուսով ենք կգտնենք արդյունավետ պատվաստանյութ, բայց որևէ երաշխիք չկա: Աշխարհի բոլոր կառավարությունները պետք է գտնեն բալանսը վիրուսի դեմ պայքարի ու սոցիալ-տնտեսական հետաևանքների միջև,- ասել է Ռայանը՝ խոստովանելով, որ հեշտ է նման ցուցումներ տալ տեղում նստած, դժվար է դրանք կիրառել պրակտիկայում: