Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել մարզային օպերատիվ շտաբի հերթական աշխատանքային նիստը
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի որոշմամբ դեռ մարտի 13-ին ստեղծվել է Շիրակի մարզային օպերատիվ շտաբ։ Շտաբի աշխատանքները միտված են լինելու կորոնավիրուսի դեմ պայքարի մրջոցառումների համակարգմանն ու իրականացմանը։
Շտաբի կազմում են բոլոր պատասխանատու ստորաբաժանումներն ու կազմակերպությունները։
Այսօր տեղի է ունեցել մարզային օպերատիվ շտաբի հերթական աշխատանքային նիստը, որի ժամանակ քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների իրականացման ընթացքին ու ձեռնարկվելիք քայլերին վերաբերող հարցեր։ Կարևորելով բոլոր պատասխանատու կառույցների համագործակցությունը՝ Շիրակի մարզպետը հորդորել է աշխատանքներում լինել օպերատիվ ու զգոն, ուշադրության կենտրոնում պահել բոլոր աշխատանքներն ու ամեն ինչ անել բացթողումներից խուսափելու համար։
Մարզպետը հանդիպել է նաև առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ, քննարկել՝ առկա իրավիճակն և առաջիկա անելիքները։