Հայտնաբերվել է կեղծ դիվանագիտական համարանիշերով «Ֆոլքսվագենը»
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ օրերս ճանապարհային ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ մայրաքաղաքում շահագործվում է կեղծ դիվանագիտական համարանիշերով «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա։
Տեղեկությունների հիման վրա կատարված համապատասխան ստուգումներից հետո տրանսպորտային միջոցի նկատմամբ հայտարարվեl 1 հետախուզում։ Հունիսի 12-ին ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները հիշյալ մեքենան հայտնաբերել են մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում և տեղափոխել ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ մեքենան հաշվառված չէ Հայաստանում գործող դիվանագիտական որևէ ներկայացուցչության հաշվեկշռում։ Բացի այդ, վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական, իսկ մեքենան՝ ԱՊՊԱ պայմանագիր։ Դեպքի առթիվ Ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։