425 ծանր դեպք ունենք, 100-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, 23-ը միացված է արհեստական շնչառական ապարատին
Կառավարության արտահերթ նիստի ժամանակ Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսի տարածվածության վերաբերյալ ընթացիկ վիճակագրական տվյալները:
- Իրականացվել է ընդհանուր առմամբ 2297 հետազոտություն, որի արդյունքում հաստատվել է 628 նոր դեպք: Ունենք, բարեբախտաբար, 173 առողջացած և, ցավոք սրտի, գրանցվել է 13 մահ: Պացիենտների առողջական վիճակի հետ կապված՝ ունենք մոտ 7000 պացիենտ, ովքեր գտնվում են տնային հսկողության տակ և մնացած 1800-ը գտնվում է հիվանդանոցային հսկողության տակ, որոնցից 425 ծանր դեպք ունենք, 100-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, 23-ը միացված է արհեստական շնչառական ապարատին»,- նշել է փոխնախարարը: