Մեկուսացված է 79, բուժվել է 43 քաղաքացի
Հունիսի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ Արցախում նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է 68 քաղաքացու մոտ: Այս պահին մեկուսացված է 79 քաղաքացի: Հիվանդությունը, ընդհանուր առմամբ, հաղթահարել է 43 քաղաքացի: Թեստավորումների նպատակով առայսօր Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 1284 նմուշառում:
Նշենք, որ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ Հադրութի շրջանային բաժնի մասնագետները թեստավորման համար նմուշառում են իրականացրել շրջանի մի շարք համայնքների բնակիչներից: Նշված քաղաքացիները Ստեփանակերտ քաղաքից ժամանած և համայնքներից մեկում սգո արարողության մասնակցած քաղաքացու շփման շրջանակից են։ Նմուշառված բոլոր բնակիչները մեկուսացված են։ Բաժնի մասնագետների կողմից տեղերում իրականացվել են նաև ախտահանման աշխատանքներ, որոնք պարբերական բնույթ կկրեն:
Հիշեցնենք, որ ԱՀ Պարետ Գրիգորի Մարտիրոսյանի որոշմամբ ս․թ․ հունիսի 11-ի՝ ժամը 14։00-ից Հադրութի շրջանի Հարթաշեն, Ակնաղբյուր, Քուրաթաղ և Ուխտաձոր համայնքներում կիրառվում են ժամանակավոր սահմանափակումներ։