Հայտնաբերվել է 27-ամյա երիտասարդի կախված դի
Հունիսի 11-ին, ժամը 15։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցի տներից մեկում հայտնաբերվել է կախված դի։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։ Պարզվել է, որ տան նախասրահում հայտնաբերվել է Աղասի Մ․-ի (ծնված 1993 թ․) դին։ ԱԻՆ հոգեբանը քաղաքացու ծնողներին և հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։ Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները։