Հայաստանում մեկ ամսով կերկարաձգվի արտակարգ դրությունը
Նիկոլ Փաշինայնը ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ վաղը տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ: Հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու մասին որոշում է կայացվելու: Ժամկետը կերկարաձգվի ևս մեկ ամսով, քանի որ, վարչապետի խոսքով, իրավիճակը, որի պատճառով արտակարգ դրություն էր սահմանվել, վերացված չեն:
Վարչապետը նշել է, որ արտակարգ դրության ռեժիմի՝ Ազգային ժողովում քննարկման ժամանակ անդրադարձ կկատարվի այս ընթացքում կատարվածին և հետագա անելիքներին: