«Հայաստանին կօգնենք բուժանձնակազմով». Վրաստանի վարչապետ

«Հայաստանին կօգնենք բուժանձնակազմով». Վրաստանի վարչապետ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան անդրադարձել է Հայաստանի Հանրապետությանը կորոնավիրուսի դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու հարցին: Նրա խոսքով, Վրաստանի առողջապահության նախարարությունն աշխատում է հարցի շուրջ. Հայաստանին կօգնեն բուժանձնակազմով, հայտնում է aliq.ge-ն:

«Ոչ մի երկիր չի հաղթահարի այս ճգնաժամը միայնակ, այդ պատճառով պետք է օգնենք միմյանց: Առողջապահության նախարարությունն արդեն հանձնարարություն է ստացել` մշակել օգնության ծրագիր, որով Վրաստանը կարող է աջակցել Հայաստանին»,- հայտարարել է վարչապետը կառավարության նիստի ընթացքում:

wp-apeth