Բացահայտվել է հանցագործության 51 դեպք

Բացահայտվել է հանցագործության 51 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 51 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու` 10, խարդախության՝ 7, անձնական ունեցվածքի գողության` 5, յուրացման կամ վատնման ու գույքի դիտավորությամբ ոչնչացման՝ 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ընտանեկան բռնության՝ 2-ական, կողոպուտի, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, որսագողության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի ու թմրանյութի իրացման` 1-ական դեպք։

  • Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող։
  • Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 21 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք հասցնելու, բնակարանային գողության և դրամանենգության 1-ական դեպք։ 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

wp-apeth