Երևանում` երկու, Շիրակում` մեկ. կասեցվել են ռեստորանների աշխատանքը

Երևանում` երկու, Շիրակում` մեկ. կասեցվել են ռեստորանների աշխատանքը

ՍԱՏՄ-ն այսօր 72 ժամով կասեցրել է ռեստորանային 3 համալիրի գործունեությունը. ստուգայցերը շարունակվում են

ՀՀ պարետի N63 որոշման հստակ պահանջ է՝ հանրային սննդի օբյեկտներում արգելվում է 5 հոգուց ավել անձանց մասնակցությամբ միջոցառումների անցկացումը: Դա նշանակում է, որևէ հանրային սննդի կետերում չի կարող կազմակերպվել խնջույքի կամ այլ հավաքի որևէ տեսակ՝ հարսանիք, կնունք, ծնունդ, հանդիպում և այլն, որտեղ մարդկանց քանակը 5-ից ավելի է: ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, հետամուտ է պարետի որոշումների կատարմանը:

Այսօր՝ 10.03.2020թ, ՍԱՏՄ մասնագետների կողմից կազմված արձանագրությունների հիմքով, 72 ժամով Երևանում կասեցվել է երկու, իսկ Շիրակի մարզում մեկ ռեստորանի աշխատանքը: Հանրային սննդի այս օբյեկտներում անցկացվել են բազմամարդ հարսանիքներ:

Այսօր 24 ժամով կասեցվել է նաև մի շարք այլ հանրային սննդի կազմակերպությունների, իրացման կետերի՝ խանութների և արտադրությունների գործունեությունը:

ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողության շրջանակներում՝ ՍԱՏՄ աշխատակիցները շարունակել են լայնածավալ ստուգայցերն ամբողջ հանրապետությունում: Մշտադիտարկումներին կհաջորդեն կասեցումները, քանի որ, թեև տնտեսավարողները միտված են առավել ուշադիր ու պատասխանատու գործելաոճի, սակայն խախտումներ, այնուամենայնիվ, թույլ են տալիս:

Կորոնավիրուսի դեմ պայքարին միտված սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը, առանց բացառության, պարտադիր են բոլոր տնտեսավարողների համար:

Ի թիվս տասնյակ այլ տնտեսվարողների, ժամանակավորապես կասեցվել է նաեւ Երեւանում գործող «Տաշիր» առեւտրի կենտրոնի գործունեությունն ամբողջությամբ

ԱԱՏՄ-ն շարունակում է ուժեղացված վերահսկողությունը հանրապետությամբ մեկ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն այսօր ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակել են Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում․ դիտարկված տնտեսավարողների շրջանակում են եղել սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր, գրասենյակներ, սպասարկման սրահներ, դեղատներ, գեղեցկության եւ ատամնաբուժական կենտրոններ։

ԱԱՏՄ տեսուչները մանրամասն դիտարկում են՝ որքանո՞վ են պահպանվում պարետի սահմանած նորմերը։ Մշտադիտարկումներն իրականացվում են սահմանված ձեւաչափով, որում կետ առ կետ արձանագրվում է՝ պատշաճ կերպո՞վ են արդյոք իրականացվում ախտահանման, ջերմաչափման ու դրանց արդյունքների գրանցման աշխատանքները, առկա՞ են արդոք փակվող աղբամաններ եւ գծանշումներ, պահպանվո՞ւմ է սոցիալական հեռավորությունը, առկա՞ են գծանմուշներ եւ այլն։ Ակտիվ ստուգայցերը շարունակվում են նաեւ մարզերում եւ մայրաքաղաքի վարչական այլ շրջաններում։ Իսկ նախորդ օրերին ստուգայցերի արդյունքում արձանագրված խախտումների հիմքով շարունակվում են նաեւ կասեցումները, ինչպես սահմանված է ՀՀ պարետի որոշմամբ։

Այսօր, ի թիվս տասնյակ այլ տնտեսվարողների, ժամանակավորապես կասեցվել է նաեւ Երեւանում գործող «Տաշիր» առեւտրի կենտրոնի գործունեությունն ամբողջությամբ։ Նախորդիվ ԱԱՏՄ աշխատանքային թիմն այստեղ արձանագրել էր հիմնական տարածքներում արտաքին շփման մակերեսների ախտահանման, ոսկու շուկայի տարածքում՝ սոցիալական հեռավորության պահպանման, գծանշումների, իրազեկման պաստառների փակցման եւ այլ թերություններ։ Տնտեսավարողը պատրաստակամություն է հայտնել շտկել դրանք։

Երկու նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեությունը կասեցվել է. ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակում է ստուգայցերը

Այսօր առավոտյան ՀՀ պարետի 124-Ա որոշման համաձայն 3 օրով կասեցվել է Էրեբունի վարչական շրջանի թիվ 67 և Շենգավիթ վարչական շրջանի թիվ 127 մանկապարտեզների գործունեությունը:

Նշված մանկապարտեզներում ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել էին պարետի կողմից սահմանված նորմերի, ինչպես նաև սանիտարահիգիենիկ այլ կանոնների պահպանման մի շարք խախտումներ. մանկապարտեզներից մեկը ապահովված չի եղել հոսող տաք ջրով, իսկ մյուսում խմբասենյակներից մի մասն է ապահովված եղել տաք ջրով, աղբամանները փակվող կափարիչով չեն եղել, չեն պահպանվել սպասքի լվացման կանոնները, անկողնային սպիտակեղենի լվացման ոչ բավարար պայմաններ են արձանագրվել:

ՀՀ կրթության տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակական բնույթ են կրում: Այսօր շրջայց է կատարվել մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:

Տեսչական մարմինների ստուգումներ

Ամփոփ

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝

  • 09.06.2020-ի դրությամբ կայացվել է 2393 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:
  • 09.06.2020-ի դրությամբ իրականացվել է 25546 ստուգում, որից միայն 785-ը՝ նշված օրը:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

wp-apeth